ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Իրար ար­ժեն

Իրար ար­ժեն
01.11.2019 | 00:49

Ա­րա­րա­տի կո­կոր­դի­լո­սա­սեր, կո­կոր­դի­լո­սա­բույծ մարզ­պետ Գա­րիկ Սարգ­սյա­նը ո­րո­շել է լրատ­վա­մի­ջոց­նե­րի հետ չշփ­վել: Նո­րա­շե­նի գյու­ղա­պե­տին մեծ աղ­մու­կով հե­ռաց­նե­լուց հե­տո այս մարզ­պե­տին, ըստ տե­ղե­կու­թյուն­նե­րի, հրա­հան­գել են քիչ երևալ ու քիչ խո­սել, այ­լա­պես լուրջ սխալ­ներն ան­պա­կաս են:


Իսկ Ա­րա­րա­տի մար­զում Գա­րիկ Սարգ­սյա­նից բո­ղո­քող­նե­րի թի­վը գնա­լով ա­վե­լա­նում է: Նա ա­նար­գել կա­րո­ղա­նում է ա­մեն տեղ խց­կել իր մեր­ձա­վոր­նե­րին, իսկ ԽԾԲ-ն միշտ քն­նա­դա­տող այս իշ­խա­նու­թյան վեր­նա­խավն այդ ա­մե­նին շատ հան­գիստ է վե­րա­բեր­վում: Մար­զի բնա­կիչ­նե­րի պնդ­մամբ, տպա­վո­րու­թյուն է, թե Գա­րիկ Սարգ­սյա­նի բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­ռաջ կա­նաչ լույս են վա­ռել, ու նա, ինչ խել­քին փչում, այդ­պես էլ ա­նում է: Ստաց­վում է` մար­զե­րի զար­գաց­ման որևէ ծրա­գիր չներ­կա­յաց­րած այս իշ­խա­նու­թյա­նը շատ էլ հա­մա­պա­տաս­խան կադր է, ինչ­պես կու­զի, մար­զը կզար­գաց­նի, մի օր կո­կոր­դի­լոս կբու­ծի, մյուս օրն էլ ա­ղավ­նու նման օդ կթռց­նի:


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 3161

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ